Իսպանիայում վաճառքի է հանվել արքայադուստր Լեոնորի պատկերով առաջին մետաղադրամը
Իսպանիայում հոկտեմբերի 22-ին վաճառքի է հանվել Աստուրիայի գահաժառանգ արքայադուստր Լեոնորի պատկերով առաջին մետաղադրամը: Այդ մասին հայտնել է Պետական դրամահատարանը:
«Կոլեկցիոն մետաղադրամը նվիրված է Աստուրիայի թագավորության ստեղծման 1300-ամյակին: Դրա անվանական արժեքը 30 եվրո է: Մետաղադրամի մի կողմի վրա պատկերված է Աստուրիական իշխանապետության գունավոր զինանշանը, մյուսում՝ Ֆիլիպ Վեցերորդ թագավորի եւ նրա ավագ դստեր՝ Աստուրիայի արքայադուստր Լեոնորի կիսադեմը, որի 13-ամյակը լրանալու է հոկտեմբերի վերջին: Այս մետաղադրամը դեռ նախքան վաճառքում հայտնվելը բուռն քննարկումների առարկա էր դարձել. բանն այն է, որ արքայադստեր պատկերը քիչ է նման օրիգինալին:
Պետական դրամահատարանը հայտարարել է, որ առավելագույնը հատվելու է 33 միլիմետր տրամագծով եւ 18 գրամ քաշով 1 միլիոն արծաթե մետաղադրամ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: