Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել

Խորը կսկիծով տեղեկացա, որ  կյանքից հեռացել է հայկական սպորտի երախտավոր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի երկրորդ նախագահ Ռաֆայել Թորոյանը: Անուրանալի է Ռաֆայել Թորոյանի դերը հայկական սպորտի զարգացման գործում: Նա մշտապես իր գիտելիքներն ու մասնագիտական ունակություններն օգտագործում էր սպորտի բնագավառի շարունակական  զարգացման նպատակով:

Լինելով  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն՝ Ռաֆայել Թորոյանը հանդես էր  գալիս սպորտում առողջ մրցակցության գաղափարների տարածման ու ամրապնդման նախաձեռնություններով: Խորապես սգում եմ այդ մեծ մարդու, լավագույն մասնագետի  կորուստը և իմ խորին ցավակցությունը հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին:

Գագիկ Ծառուկյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս