Բաժիններ՝

Հայտնի է Արցախի ԱԺ-ին ՄԻՊ-ի թեկնածու առաջարկելու մասին հարցի քննարկման օրը

Արցախի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ: Արցախի Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից «Արմենպրես»-ին ներկայացրել են Արցախի խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջանոյանի հայտարարությունը.

«Օրենքով սահմանված ժամկետում Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնի համար միայն ԱԺ «Հայրենիք» խմբակցությունն է առաջադրել թեկնածու: «Հայրենիք» խմբակցության առաջադրած թեկնածուն Արտակ Արտյոմի Բեգլարյանն է: Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցի քննարկումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, ժամը 15:00-ին»,- նշված է հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031