Ում վրա կտարածվի համաներումը. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից` համաներման մասին հայտարարությունից հետո անցել է գրեթե երկու շաբաթ, սակայն իշխանությունները դեռևս չեն գաղտնազերծում, թե որ հոդվածներով դատապարտված ու կալանավորված անձանց վրա կտարածվի համաներումը եւ ընդհանուր քանի անձի վրա այն կտարածվի:

Փոխարենը այս իրավիճակի՝ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ասել է, որ Երեւանի պատմության մեջ լինելու է ամենամեծ համաներումը: «Ժողովուրդ» օրաթերթին համաներման նախագծի շուրջ աշխատող իրավավաբանների քննարկումներից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, հաշվի առնելով, որ վերջին` 2013 թվականի համաներմամբ պատժից ազատել են այն անձանց, որոնց նկատմամբ առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկում է նշանակված եղել, ապա ներկայումս որոշել են մեկ տարով էլ շեմը բարձրացնել: Ասել է, թե պատժից ազատ են արձակվելու այն անձիք, որոնց նկատմամբ առավելագույնը 6 տարի ժամկետով ազատազրկում է նշանակված»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս