ՄԱԿ-ում միգրացիան անհավասարության կրճատման կարևոր միջոց են համարել
Միգրացիան պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման անկապտելի մասն է, ինչպես նաեւ անհավասարության կրճատման կարեւոր միջոցը:
Այդ մասին ասված է ՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ) «Իրավիճակը պարենի եւ գյուղատնտեսության բնագավառում» զեկույցում:
«Չնայած խնդիրներին, որոնք կարող է ստեղծել միգրացիան, այն տնտեսական, սոցիալական եւ մարդկային զարգացման անկապտելի մասն է եւ անհավասարության կրճատման միջոց ինչպես երկրների ներսում, այնպես էլ դրանց միջեւ»,- նշված է զեկույցում, որը կառուցված է աշխարհի առաջատար հետազոտական կենտրոնների եզրահանգումների վրա:
Brauw and Giles կենտրոնի մասնագետները պարզել են, որ գյուղական վայրերից միգրացիայի աճի արդյունքում միգրանտների ծագման գյուղերում անհավասարությունն զգալիորեն կրճատվել է միգրանտներից ստացվող դրամական փոխանցումների շնորհիվ:
Զեկույցի հեղինակները նշում են, որ մարդկանց գաղթելու դրդող հիմնական գործոնը պարենային անվտանգության բացակայությունն է: Մասնագետները միգրացիոն հոսքերը խթանող գործոնների թվին են դասում նաեւ ցածր կենսամակարդակը, խտրականությունը, տարերային աղետները, հակամարտությունները, շրջակա միջավայրի վատթարացումը: