Բաժիններ՝

Որոշ բուհեր կմիավորվեն. ԿԳ նախարար

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն  այսօր լրագրողների հետ զրույցում  անդրադարձավ  երիտասարդ գիտնականների խնդրին: Նշեց, որ 30-35 տարեկանից հետո անկում է գրանցվում Հայաստանում, գիտնականները լրացուցիչ խթան չունենալով՝ գնում են աշխատելու այլ ոլորտներում: Հիմա մտածում են լրացնել բացը:

Նախարարը հայտնեց, որ բուհերի միավորումների մասին էլ են մտածում:

«Գիտությունների ազգային ակադեմիայի հետ քննարկում կլինի՝ որոշ ինստիտուտների միավորման հետ կապված: Հիմա ուսումնասիրություններ են կատարվում, վերջնական որոշում կկայացվի առաջիկա երկու շաբաթների ընթացքում: Պետք է քննարկենք Գիտությունների ազգային ակադեմիայի և բուհերի սերտ համագործակցության հարցը, ընդհուպ՝ մինչև միավորումներ»,- մանրամասնեց Արայիկ Հարությունյանը:

ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս