«ԱՄՆ-ն ստույգ չգիտե՝ ԿԺԴՀ-ում արտադրում են արդյոք նոր հրթիռներ». Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ չի կարող ստույգ հաստատել Փհենյանի միջուկային ծրագրի դադարեցումը:
CBS հեռուստաալիքի հաղորդավարուհին Թրամփի հետ կայացած հարցազրույցի ընթացքում ասել է . «Ասում են, թե նրանք չեն ազատվել ոչ մի մարտագլխիկից եւ որ, գուցե, նրանք էլ ավելի շատ հրթիռներ են արտադրում»: Թրամփը պատասխանել է. «Ես կարող եմ ձեզ ասել, որ նրանք փակում են զինափորձարանները»:
«Մենք իրականում չգիտենք: Բայց նրանք հրթիռներ չեն փորձարկել, եւ միջուկային փորձարկումներ չեն եղել»,- հավելել է Թրամփը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: