Բաժիններ՝

Եղիսաբեթ Երկրորդի թոռնուհին՝ արքայադուստր Եվգենյան, ամուսնացավ գինու առևտրականի հետ

Եղիսաբեթ Երկրորդի թոռնուհին՝ Յորքի արքայադուստր Եվգենյան, ամուսնացել է իր տարիների ընկերոջ՝ գինու առեւտրով զբաղվող 31-ամյա Ջեկ Բրուքսբենքի հետ: Ամուսնական արարողությունը հոկտեմբերի 12-ին տեղի է ունեցել Վինձորի դղյակի տարածքում գտնվող Սբ.Գեւորգ մատուռում, որը Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը համարում է իր ընտանեկան եկեղեցին:

Այդ մասին հայտնել է Sky news հեռուստաալիքը: Եվգենյան հագել էր լանջաբացվածքով եւ մեջքի վրա ոչ խորը կտրվածքով ճերմակ հարսանեկան զգեստ, որը կարել են մոդելագործներ Փիթեր Փիլոթը եւ Քրիստոֆեր դե Վոսը:

Հարսնացուի ամուսնական մատանին պատրաստված է թագուհու նվիրած վալիական ոսկուց, որն իմ ամուսնու՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի եւ որդու՝ Ուելսի արքայազն Չառլզի հետ միասին ներկա էր պսակադրության արարողությանը: Հանդիսությանը նաեւ միացել են Քեմբրիջի դուքս եւ դքսուհի Ուիլյամն ու Քեյթը՝ իրենց զավակների՝ արքայազն Ջորջի եւ արքայադուստր Շառլոտայի հետ միասին:

Մատուռից դուրս գալուց հետո նորապսակների զույգը նստել է սպիտակ ձիերով լծված կառք եւ ոչ մեծ ուղեւորության մեկնել Վինձորի փողոցներով, որպեսզի ողջունի բրիտանական թագավորական ընտանիքի հավաքված հազարավոր երկրպագուներին: 28-ամյա արքայադուստր Եվգենյան, որը իններորդն է բրիտանական գահի ժառանգման է հերթում, թագուհու միջնեկ որդու՝ արքայազն Էնդրյուի եւ նրա նախկին կնոջ՝ Յորքի դքսուհի Սառա Ֆերգյուսոնի կրտսեր դուստրն է: Իր ապագա փեսացուի հետ նա ծանոթացել է 2011 թվականին շվեյցարական Վերբիե լեռնադահուկային առողջարանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս