Բաժիններ՝

Գետափ-Մարտունի ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հոկտեմբերի 12-ին, ժամը 07:00-ից 07:20-ը «Եղեգնաձոր ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները իրականացրել են Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մաքրման աշխատանքերը:

Ժամը 07:20-ի դրությամբ ճանապարհը երկկողմանի անցանելի է:

***

Հոկտեմբերի 11-ին, ժամը 20:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Սալլի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել հողաշերտի սահք (10 մ երկարությամբ և 3 մ լայնությամբ):

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

«Եղեգնաձոր ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից ճանապարհահատվածի մաքրման աշխատանքները կսկսվեն ս. թ. հոկտեմբերի 12-ի առավոտյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս