Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների ղեկավարները պարել են հայկական երաժշտության ներքո. Տեսանյութը լայն տարածում է ստանում համացանցում
Համացանցում լայն տարածում է ստանում տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, նրա կինը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանն ու նրա ամուսինը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և մյուս երկրների ներկայացուցիչները պարում հայկական երաժշտության ներքո՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից տրված պետական ընթրիքի ընթացքում:
Լայն տարածում ստացող տեսանյութը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Ֆեյսբուք»-ի իր էջում նմանատիպ տեսանյութ է հրապարակել նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Ադամյանը: