Բաժիններ՝

Առնոլդ Շվարցենեգերը խոստովանել է, որ «անցել է թույլատրելիի սահմանը» կանանց հետ շփվելիս

Դերասան Առնոլդ Շվարցենեգերը «քանիցս անցել է թույլատրելիի սահմանը» կանանց հետ շփվելիս: Այս խոստովանությունը նա արել է հարցազրույցում, որը հոկտեմբերի 10-ին հրապարակվել է Men՚s Health հանդեսում:

Դերասանին խնդրել էին մեկնաբանել սեռական հետամտումների եւ սեռական բռնության դեմ շարժման թեման, որի մասնակիցները միավորվել են #MeToo հեշթեգի ներքո: «Հիշելով անցյալը՝ կարող եմ ասել, որ մի քանի անգամ անցել եմ թույլատրելիի սահմանը, բայց ամեն անգամ առաջինն եմ ներողություն խնդրել»,-ասել է նա:

«Ես ինձ անհարմար եմ զգում դրա պատճառով եւ ներողություն եմ հայցում: Երբ ես դարձա Կալիֆոռնիայի նահանգապետը, ցանկանում էի, որ ո՛չ ես, ո՛չ էլ որեւԷ մեկ ուրիշը չկրկնի այդօրինակ սխալները»,-հավելել է Շվարցենեգերը, հայտարարելով, որ չի փոխել իր վերաբերմունքը սեռական կողմնորոշման հարցում:

«Առաջին կինը, որին ես սիրել եմ, իմ մայրն էր, ես հարգում էի այդ ցնցող կնոջը եւ միշտ հարգանք եմ տածել կանանց նկատմամբ»,-ասել է դերասանը: Շվարցենեգերը Կալիֆոռնիայի նահանգի նահանգապետն է եղել 2003 թվականի նոյեմբերից մինչեւ 2011 թվականի հունվարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս