Սերբիայում վեց մարդ է զոհվել, ևս 27-ը՝ տուժել խոշոր ավտովթարի հետևանքով
Սերբիայում վեց մարդ է զոհվել, եւս 27-ը՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ ստացել խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, որը տեղի է ունեցել Սերբիայի կենտրոնական մասի ավտոմայրուղում մի քանի մեքենաների մասնակցությամբ: Այդ մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը:
«Ըստ վերջին տեղեկատվության, զոհվել է վեց, տուժել 27 մարդ»,-հայտնել է ՆԳ նախարարությունը: ՃՏՊ-ն տեղի է ունեցել Յագոդինա քաղաքի շրջանում Բելգրադ-Նիշ արագընթաց ավտոմայրուղում երթեւեկության երկու ուղղություններով:
ՃՏ պատահարում են հայտնվել բազմաթիվ ավտոմեքենաներ. բախման հնարավոր պատճառ է նշվել առավոտյան մառախուղը: Երթեւեկությունը ավտոճանապարհին դադարեցվել է, տեղում աշխատում են ոստիկանությունը եւ փրկարարները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: