Բաժիններ՝

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 2010-ի: Ինչպես հայտնել է Detik նորությունների պորտալը, հոկտեմբերի 9-ին կայացած ճեպազրույցում այս տվյալները հրապարակել է Տարերային աղետների կանխման ազգային գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Սութոփո Նուգրոհոն։

Պաշտոնյայի խոսքով վիրավորվել է ավելի քան 10,6 հազար տեղացի բնակիչ, որոնցից 2,5 հազարի վիճակը գնահատվում է՝ ծանր»: Սութոփո Նուգրոհոն նշել է, որ ամենամեծ թվով զոհեր հայտնաբերվել են Պալու քաղաքում (Կենտրոնական Սուլավեսիի նահանգի վարչական կենտրոն):

7,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին: Հետագայում գրանցվել է ավելի քան 360 հետցնցում: Ուժգին ստորգետնյա ցնցումները դարձել են ցունամիի առաջացման պատճառ, որի ժամանակ ալիքների բարձրությունը հասել է 5-7 մետրի, հաղորդելէ ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս