Ֆրանկոֆոնիայի 35-րդ նախարարական համաժողովը վերսկսեց իր աշխատանքները
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի միջոցառումների շրջանակում անցկացվող նախարարական համաժողովը վերսկսեց իր աշխատանքները: Հոկտեմբերի 8-9-ին ընթացող համաժողովին մասնակցում են Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները:
35-րդ նախարարական համաժողովը կամփոփի Անտանանարիվոյի գագաթաժողովի արդյունքները, կլսի Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի ելույթը:
Աշխատանքների ավարտից հետո նախարարները կորոշեն նաև Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի հաջորդ նիստի տեղն ու անցկացման վայրը: Համաժողովն իր աշխատանքներն իրականացնում է դռնփակ ռեժիմով: