«ԲՀԿ-ի շարքերից կհեռանան առանցքային դեմքեր». «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի երեկվա հանդիպումն ավարտվեց նրանով, որ կողմերը հուշագիր ստորագրեցին դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
Մեր ունեցած տեղեկություններով՝ այս որոշումն ամենեւին էլ ԲՀԿ-ի գաղափարական թեւի սրտով չէ, հատկապես նրանց, որոնք վերջին շրջանում անընդհատ հայտնվել են թիրախում՝ ԲՀԿ-ի տեսակետը պաշտպանելով:
Սակայն այս հարցը, թերեւս ոչ ոքի չի հուզում, ավելին՝ ըստ շրջանառվող լուրերի, ԲՀԿ-ի շարքերից կհեռանան առանցքային դեմքեր»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: