Բաժիններ՝

Ուկրաինայում զորավարժություններ են սկսվել ՆԱՏՕ-ի օդուժի մասնակցությամբ

Ուկրաինայի Խմելնիցկու մարզի «Ստարոկոնստանտինով» օդակայանում ՆԱՏՕ-ի օդուժի մասնակցությամբ մեկնարկել են «Մաքուր երկինք-2018» բազմազգ օդային զորավարժությունները: Այդ մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Օդային վարժանքները կտեւեն մինչեւ հոկտեմբերի 19-ը, դրանց մասնակցում են Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Էստոնիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Ռումինիայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները:

Հայտարարվել է, որ զորավարժությունների նպատակը «անձնակազմերի ուսուցման մակարդակի բարձրացումն է կոալիցիոն միջավայրում տակտիկական առաջադրանքների կատարման ժամանակ, փոխհամատեղելիության խորացումը ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների օդուժերի հետ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս