Վթար Մուշավանի ամառանոցների մոտ

Հոկտեմբերի 8-ին, ժամը 09:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավանի ամառանոցների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի մոտակա դաշտը. ուղղելու համար անհրաժեշտ է վերամբարձ կռունկ:

Փրկարարները համապատասխան տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս