Բաժիններ՝

Լավրովը և Զարիֆը քննարկել են միջազգային հարցեր և էներգետիկական համագործակցությունը

Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մոհամադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են միջազգային հարցեր եւ էներգետիկական համագործակցությունը: Այդ մասին ասված է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության՝ հոկտեմբերի 8-ին տարածված հաղորդագրության մեջ:

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության խնդիրները՝ շեշտը դնելով էներգետիկայի ոլորտում գործակցության հարցերի վրա,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:- Նախարարները կարծիքներ են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս