![](/banners/BeFunky-design.jpg)
Բենքսիի նկարը վաճառքից անմիջապես հետո ինքնաոչնչացվել է
![](https://168.am/wp-content/uploads/2018/10/949981.jpg)
Բրիտանացի հայտնի փողոցային նկարիչ Բենքսիի հայտնի «Փուչիկով աղջիկը» նկարը Լոնդոնի Sotheby’s աճուրդում վաճառվելուց հետո ինքնաոչնչացվել է: Ինչպես տեղեկացնում է «Ռիա Նովոստի»ն, այս մասին հայտնում է աճուրդի պաշտոնական էջը:
1.4 մլն դոլարով վաճառքը հաստատելուց անմիջապես հետո նկարը շրջանակի մեջ սկսել է ինքնաոչնչանալ: Այս մասին հաստատել է նաև Բենքսին իր Instagram-ի էջում:
https://www.youtube.com/watch?v=H4I2fLKBOuk