Բաժիններ՝

Ֆրանսիայի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել Ինտերպոլի նախագահի անհետանալու կապակցությամբ

Ֆրանսիայի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյի անհետանալու կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Europe 1 ռադիոկայանը:

Նրա տվյալներով՝ Հունվեյի մասին ոչ մի տեղեկատվություն չի ստացվել սեպտեմբերի վերջից, երբ նա Ֆրանսիայից ուղեւորվեց Չինաստան: «Մեն Հունվեյը սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայից ուղեւորվել է Չինաստան: Սակայն նրա մեկնելուց հետո ոչ մի տվյալ չկա նրա գտնվելու վայրի վերաբերյալ»,-ասված է Europe 1-ի հաղորդագրության մեջ:

Հետաքննությունն սկսվել է այն բանից հետո, երբ Հունվեյի անհետանալու մասին հայտնել է նրա կինը, որն ապրում է Լիոնում, որտեղ գտնվում է Ինտերպոլի կենտրոնակայանը: Մեն Հունվեյը Ինտերպոլը գլխավորել է 2016 թվականի նոյեմբերից, իսկ դրանից առաջ այդ պաշտոնն զբաղեցնում էր Միրեյ Բալեստրազին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս