Բաժիններ՝

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության և գավաթի առաջիկա խաղերն ի հիշատակ Ազնավուրի կսկսվեն մեկ րոպե լռությամբ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության և գավաթի խաղարկության առաջիկա հանդիպումները կսկսվեն լռության րոպեով՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի: Այս մասին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ՝ Հայաստանի գավաթի խաղարկության հոկտեմբերի 3-ին և 4-ին կայանալիք հանդիպումները, ինչպես նաև Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության՝ հոկտեմբերի 3-ին կայանալիք, ինչպես նաև հետաձգված «Փյունիկ»-«Գանձասար» հանդիպումները կսկսվեն լռության րոպեով՝ ի հիշատակ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս