Նիկոլ Փաշինյանը և Վահրամ Բաղդասարյանը սրճարանում քննարկում են արտահերթ խորհրդարանական ընտրություններիի հարցը
«Այսօր հստակ ժողովրդական պահանջ է ձևավորվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, և ես այսօրվանից խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ առայժմ աշխատանքային կարգով քննարկումներ կսկսեմ այս թեմայի վերաբերյալ»,- այս մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, հավելելով՝ «բիզնեսը պետք է իմանա, որ 5 տարի լինելու է կայուն խորհրդարանական մեծամասնություն, որն աշխատելու է կառավարության հետ»:
Այս պահին Նիկոլ Փաշինյանը «Մարիոթ Արմենիա» սրճարանում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ քննարկում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը:
Լուսանկարները՝ 168.am-ի