Բաժիններ՝

Պուչդեմոնը սխալ է համարել Կատալոնիայի անկախության հռչակումից հրաժարվելը

Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը անկախության հանրաքվեի անցկացման առաջին տարեդարձի օրը սխալ է համարել անկախության հռչակումը կասեցնելու իր որոշումը։

Նրա խոսքով՝ «անկախության հռչակագիրը կասեցնելը սխալ էր»: Պուչդեմոնը 2017 թվականի հոկտեմբերի 10-ին, ելույթ ունենալով Կատալոնիայի խորհրդարանում, հայտարարել էր, որ ինքնավար հանրակցության անկախություն է հռչակում հանրաքվեի արդյունքների հիման վրա, սակայն հաջորդ իսկ նախադասությամբ հայտնել է, որ հռչակագիրը ժամանակավորապես կասեցվում է:

«Այսօր ես այդպես չէի անի»,-ասել Է նա RAC1 կատալոնյան ռադիոկայանին տված հարցազրույցում: Իսպանիայի նոր իշխանությունների նկատմամբ Պուչդեմոնը լավատեսորեն է տրամադրված:

«Պետք Է նկատի առնել, որ այժմ նոր կառավարություն Է, պետք Է վստահություն հաստատել»,-հավելել է Կատալոնիայի նախկին ղեկավարը, որն իսպանական արդարադատությունից թաքնվում է Բելգիայում: «Կատալոնիայի հանրապետությունը կյանքի կոչելու» իր գաղափարից նա չի հրաժարվել: Կատալոնիայի կառավարության ներկայիս ղեկավար Կիմ Տոռան հոկտեմբերի 1-ի առավոտյան ունեցած իր ելույթում պահանջել Է ազատել մեկ տարի առաջ հանրաքվեի անցկացման կապակցությամբ բանտարկության մեջ գտնվող քաղաքական գործիչներին, ինչպես նաեւ հորդորել է՝ «վերականգնել հոկտեմբերի 1-ի ոգին», որպեսզի «դիմակայենք այն մարտահրավերներին, որոնց բախվում ենք»:

Հոկտեմբերի 1-ին հանրաքվեն նա որակել է «հատիկ Կատալոնիայի հանրապետության համար» եւ կոչ է արել իր կողմնակիցներին՝ «պաշտպանել այն մինչեւ վերջ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս