Կալիֆոռնիայում կորպորացիաներին պարտավորեցրել են կանանց ընդգրկել տնօրենների խորհրդի կազմում
Կալիֆոռնիան դարձել է ԱՄՆ-ի առաջին նահանգը, որն օրենսդրորեն սահմանում Է կանոն, ըստ որի այս նահանգում գրանցված հանրային կորպորացիաների տնօրենների խորհրդում պետք է լինեն կանայք:
Այդ մասին ասված է նահանգի նահանգապետ Էդմունդ Բրաունի հաղորդագրության մեջ, որը հասցեագրված է Կալիֆոռնիայի նահանգի Սենատի իրավաբանական կոմիտեին եւ թվագրված է սեպտեմբերի 30-ով: «Ես ստորագրում եմ Սենատի 826 օրենքը, որը պահանջ է առաջադրում Կալիֆոռնիայում գտնվող հանրային կորպորացիաներին՝ տնօրենների խորհրդի անդամների թվում ունենալ կանայք»,-ասված է փաստաթղթում, որը հրապարակված է նահանգապետի կայքում: Օրինագիծն ինքը տեղի Սենատի կողմից ընդունվել էր տակավին օգոստոսի 29-ին:
Այդ պահանջի համաձայն, եթե հանրային ընկերությունների տնօրենների խորհրդում կա չորս տնօրեն, ապա ընկերության կառավարող մարմնում պետք է լինի առնվազն մեկ կին, հինգ եւ ավելի տնօրենների դեպքում՝ երկու-երեք կին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: