ՀՀԿ-ականները մտադիր են հոկտեմբերի 15-ին հանրահավաք կազմակերպել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ականները, խոսելով փողոցային պայքարի իրենց պատրաստվածության մասին, նկատի ունեն հանրահավաք կազմակերպելու մտադրությունը:

Որոշ ՀՀԿ-ականներ համոզված են, որ ի պաշտպանություն գործող խորհրդարանի՝ իրենք կարող են հանրահավաք կազմակերպել ցույց տալու համար, որ ներկա խորհրդարանը եւս ունի հանրային աջակցություն եւ լեգիտիմություն:

ՀՀԿ-ականները մտադիր են այդ հանրահավաքը կազմակերպել հոկտեմբերի 15-ին: Միայն թե դժվար է պատկերացնել, թե բացի ՀՀԿ-ական պատգամավորներից եւ նրանց ընտանիքի անդամներից, էլ ով կմասնակցի այդ հանրահավաքին եւ ինչ զավեշտալի միջոցառում կստացվի արդյունքում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս