Բաժիններ՝

Վրաերթի ենթարկված կինը գիտակցության չգալով՝ մահացել է. կնոջ ինքնությունը անհայտ է

Սեպտեմբերի 24-ին, ժամը 16.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արցախի եւ Էրեբունու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել ինքնությունն անհայտ կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Սեպտեմբերի 24-ին, ժամը 19.45-ին հիվանդանոցից ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ սեպտեմբերի 24-ին, ժամը 19.30-ին, կինը գիտակցության չգալով՝ մահացել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ կնոջ ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս