Բաժիններ՝

«ՊՍԺ-ն կարող է գրել իր պատմությունն «Էնֆիլդում»». Թոմաս Տուխել

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը վստահ է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Լիվերպուլի» հետ խաղը շատ բարդ է լինելու: Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին, «Լիվերպուլի» «Էնֆիլդ» մարզադաշտում:

««Լիվերպուլի» հետ խաղը բարդ կլինի: Մենք գտնվում ենք մեծ ճնշման ներքո, որովհետև տեսնում եք, թե ինչքան բարձր է մեր խմբի թիմերի մակարդակը: «Լիվերպուլը» ծայրահեղ լուրջ է տրամադրված: Մենք ոչ մի վայրկյան չենք կարող թուլանալ: Տիրում ենք գնդակին, թե ոչ, մենք պետք է առավելագույնս կենտրոնացած լինենք:

Անցնելով «Էնֆիլդի» միջանցքներով՝ կարելի է զգալ այս ակումբի ամբողջ պատմությունը: Մենք կարող ենք գրել այստեղ մեր պատմությունը»,- Տուխելի խոսքերն է մեջբերում ֆրանսիական թիմի մամուլի ծառայությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս