Բնական միջոցներ. ինչպես ազատվել աչքերի տակ պարկերից ու մուգ շրջանակներից
Աչքերի տակ պարկեր և մուգ շրջանակներ առաջանում են տարբեր պատճառներով: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ խնդիրը կարող է պայմանավորված լինել հետևյալ գործոններով.
- հոգնածություն
- քնի պակաս
- սթրես
- որոշ հիվանդություններ
- ալերգիա
- ինտոքսիկացիա
- գենետիկ նախատրամադրվածություն
- արևի ազդեցություն
- ալկոհոլի և ծխախոտի չարաշահում:
Կայքը ներկայացրել է մի քանի միջոց, որոնք կարող են օգնել ազատվել այս տհաճ խնդրից:
Սառը կոմպրես: Մի քանի րոպե դրեք մուգ շրջանակներին՝ անոթները լայնացնելու և ավելորդ հեղուկը հեռացնելու համար:
Սեխ: Սեխի փոքր կտորը դրեք շրջանակներին, թողեք 10 րոպե:
Սառը կաթ: Բամբակը թրջեք սառը կաթով, դրեք շրջանակներին, թողեք 20 րոպե:
Վարունգ: Վարունգը բարակ կտրեք, 10 րոպե դրեք սառնարանում, դրեք մուգ շրջանակներին, հանեք 10 րոպե անց:
Նշի յուղ: Քնելուց առաջ քսեք մուգ շրջանակներին՝ մի քանի րոպե մերսելով:
Անանուխի տերևներ: 5-10 րոպե դրեք մուգ շրջանակներին: Անանուխի տերևները կարող են նպաստել նաև մաշկի վերականգնմանը:
Երիցուկ: Երիցուկի թուրմ պատրաստեք, թրջեք բամբակով, դրեք շրջանակներին, պարկերին:
Կարտոֆիլ: Կարտոֆիլի բարակ շերտը դրեք ստորին կոպին, կամ կարտոֆիլի հյութ պատրաստեք, թրջեք բամբակով, թողեք 15 րոպե:
Թեյ: Թեյը պատրաստելուց հետո փաթեթները դրեք ստորին կոպին, երբ դրանք արդեն սառն են:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը