Պոգբան պատրաստ է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում», եթե թիմը գլխավորի Զինեդին Զիդանը
Ինչպես հաղորդում է Rai Sport-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան պատրաստվում է հեռանալ թիմից, սակայն այդ իրավիճակը կարող է փոխվել:
Ըստ պարբերականի տեղեկության՝ սեպտեմբերի 13-ին գործակալ Մինո Ռայոլան, ով ներկայացնում է Պոգբայի շահերը, անցկացրել է հերթական հանդիպումը «Յուվենթուսի» ներկայացուցչի հետ, որպեսզի հաստատի ֆուտբոլիստի՝ թուրինյան ակումբ վերադառնալու պատրաստակամությունը: Սակայն նշվում է, որ իրավիճակը կարող է փոխվել:
Պոլը կուզենա շարունակել կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում» այն դեպքում, եթե թիմի գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինիոն հեռացվի իր պաշտոնից, իսկ նրա տեղը նշանակվի «Ռեալի» նախկին մարզիչ, ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը