Սասուն Միքայելյանն արտերկրում է. նա վիրահատվել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին ներքաղաքական բուռն իրադարձությունների վերաբերյալ լռում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նա չմասնակցեց նաեւ ԱԺ այս նստաշրջանին:
Պատճառը, պարզվում է, Միքայելյանի առողջական խնդիրներն են: Թերթի տեղեկություններով` Միքայելյանը մեկնել է արտերկիր, վիրահատվել: Արցախյան պատերազմի ժամանակ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը բեկորային վնասվածքներ էր ստացել, եւ մինչեւ հիմա նրա մարմնում մի քանի տասնյակ բեկորներ են մնացել, որոնք էլ նորագոյացությունների պատճառ են դարձել:
Վիրահատությունն անցել է բարեհաջող, Միքայելյանն ապաքինվում է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: