Բաժիններ՝

Լեհաստանում կազմակերպվել է հրաձգության առաջնություն՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման տոնին

Օրերս Արցախի Հանրապետության հռչակման տոնի առթիվ, Լեհաստանում ՀՀ դեսպանությունը՝ Լեհաստանի հրազենի կոլեկցիոներների և սպորտային հրաձգության ընկերակցության հետ համատեղ, Լեհաստանի Նովե Միաստո համայնքի Չարնոտի քաղաքում գտնվող հրաձգարանի տարածքում կազմակերպել էր մարտական զենքերից հրաձգության առաջնություն, որտեղ խաղարկվել են Լեհաստանում ՀՀ դեսպանի գավաթներն ու մեդալները։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լեհաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը՝ նշելով, որ առաջնությանը մասնակցել են Լեհաստանի հրազենի կոլեկցիոներների և սպորտային հրաձգության ընկերակցության անդամներ, ինչպես նաև Լեհաստանի հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ։

«Առաջնության ավարտին Հայաստանի, Արցախի և Լեհաստանի դրոշների ներքո տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողություն։ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը և Լեհաստանի հրազենի կոլեկցիոներների և սպորտային հրաձգության ընկերակցության նախագահ Հուբերտ Կովալիկն առաջնության հաղթողներին հանձնել են մեդալներ և գավաթներ»,- գրել է դեսպանը:

Լուսանկարները՝ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս