Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը ՀԷԿ-երի շահագործման հնարավոր խախտումները հայտնաբերելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծել

Փոքր ՀԷԿ-երի շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ՀԷՑ առաքման գործընթացում արձանագրված անհամապատասխանությունների հանգամանքները խորությամբ և ծավալուն ուսումնասիրելու, հնարավոր խախտումները հայտնաբերելու և այդ կապակցությամբ անհրաժեշտ օրենքով սահմանված համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ: Նման որոշում է ստորագրել Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կատարված ուսումնասիրությունների և ձեռնարկված միջոցների արդյունքներով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս