«Հարձակվողները միշտ դժվարություններ են ունենում Ա Սերիայում». Ալեգրին՝ Ռոնալդուի մասին
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարծիք է հայտնել Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Պարմայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (2:1):
«Տղաները լավ խաղացին: Դժվար է խաղալ Պարմայում. այստեղ հաղթել ենք միայն վերջին հինգ խաղերից մեկում:
«Պարման» պայքարում էր գոյատևելու, կազմակերպված և վտանգավոր հակագրոհներ կատարելու համար, սակայն հանդիպման ավարտին նրանց ուժերը սպառվեցին:
Սա արժանի հաղթանակ է, բայց մենք դեռ շատ բան ունենք անելու:
Ռոնալդուն գոլ չի՞ խփել: Հարձակվողները միշտ դժվարություններ ունենում են Ա Սերիայում: Ընդհանուր առմամբ, նա լավ խաղաց:
Ես գոհ եմ նրանից, ինչ անում է Ռոնալդուն: Հավաքականների ընդմիջումը բոլորիս կօգնի հետագայում ավելի սուր խաղալ:
Մանջուկիչը միշտ էլ լավ ֆուտբոլիստ էր, բայց ես նույնիսկ չէի սպասում, որ աշխարհի առաջնության ավարտից հետո նա այդքան լավ մարզավիճակում կլինի»,- նշել է Ալեգրին:
Սիրարփի Աղաբաբյան