«Եթե ֆուտբոլը չլիներ, ես կդառնայի մարդասպան». Մելո
Բրազիլիայի ազգային հավաքականի, «Յուվենթուսի» և «Ինտերի» նախկին կիսապաշտպան Ֆելիպե Մելոն, ով այժմ «Պալմեիրասի» ֆուտբոլիստ է, պատմել է իր ծանր մանկության մասին:
«Եթե ֆուտբոլը չլիներ, ես կդառնայի մարդասպան:
Ես ապրում էի Բրազիլիայում՝ ամենավտանգավոր թաղամասերից մեկում, այնտեղ կար ամեն ինչ՝ թմրանյութեր ու զենքեր: Բայց ես թողեցի այդ կյանքը և հեռացա՝ պայքարելու իմ երազանքի համար:
Կային ժամանակներ, երբ ես գնում էի մարզումների և հասկանում, որ ես պետք է ընտրեմ ֆուտբոլի կամ այլ կյանքի միջև: Հետո ես այո ասացի ֆուտբոլին:
«Գրեմիոյում» ես միշտ ծախսում էի ամբողջ աշխատավարձս տարօրինակ կյանք էի վարում, բայց ամեն ինչ փոխվեց, երբ հանդիպեցի կնոջս:
Այդ ժամանակ հայտնվեց մեկ այլ Ֆելիպե Մելո: Մենք ունենք 3 երեխա, և Աստծուց հետո նրանք ամենակարևրոն են մեզ համար»,- ասել է Մելոն:
Սիրարփի Աղաբաբյան