Բաժիններ՝

Թրամփը Չինաստանին մեղադրել է ԿԺԴՀ-ի վրա ճնշում գործադրելու մեջ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ՉԺՀ-ն ԿԺԴՀ-ի վրա ճնշում է գործադրում Վաշինգտոնի հետ սեփական տարաձայնությունների պատճառով։ «Նախագահ Թրամփը հաստատ համոզված է, որ Հյուսիսային Կորեան գտնվում է Չինաստանի կողմից վիթխարի ճնշման ներքո՝ Չինաստանի կառավարության հետ մեր (ամերիկյան – խմբ.) առեւտրական լուրջ տարաձայնությունների պատճառով:

Միեւնույն ժամանակ մենք նաեւ գիտենք, որ Չինաստանն զգալի օգնություն է ցույց տալիս Հյուսիսային Կորեային, ներառյալ, փողը, վառելիքը, պարարտանյութերը եւ տարբեր մթերքներ: Դա գործին չի օգնում»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ, որը Թրամփը զետեղել է իր Twitter-ում:

«Այնուամենայնիվ, նախագահը (Թրամփը – խմբ.) կարծում է, որ իր հարաբերությունները (Հյուսիսային Կորեայի առաջնորդի – խմբ.) Կիմ Չեն Ունի հետ շատ լավ են եւ ջերմ»,- նշված է հայտարարության մեջ: «Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրական վեճերին եւ մյուս տարաձայնություններին, դրանք ժամանակին կլուծվեն նախագահ Թրամփի եւ Չինաստանի հիանալի ղեկավար Սի Ցզինպինի միջեւ: Նրանց հարաբերություններն ու կապերը մնում են շատ ամուր»,- հավելել են Սպիտակ տանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս