Բաժիններ՝

Վրաստանի վարչապետը Բաքվում քննարկելու է տարածաշրջանային համագործակցությունը

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում կհանդիպի երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, տեղեկացնում է  Sputnik-ը: Վրաստանի կառավարության ղեկավարի առաջին պաշտոնական այցն Ադրբեջան կկայանա օգոստոսի 30-ին: Ինչպես նշել է Բախտաձեն, Վրաստանը եւ Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, որոնք համատեղ պատմականորեն կարեւոր նախագծեր են իրականացնում:

«Մենք կքննարկենք շատ կարեւոր նոր ուղղություններ տարածաշրջանային համագործակցության տեսակետից: Նաեւ այն նախաձեռնությունները, որոնք կօգնեն էլ ավելի խորացնել եւ ընդլայնել մեր առեւտրական հարաբերությունները: Իսկ դա վերջին հաշվով դրականորեն կանդրադառնա մեր երկրի տնտեսական աճի եւ մեր գլխավոր նպատակի՝ Վրաստանը տարածաշրջանային հանգույցի վերածելու վրա»,- հայտարարել է Բախտաձեն օգոստոսի 29-ին կայացած ճեպազրույցում:

Այցի շրջանակներում նաեւ պլանավորված է Վրաստանի կառավարության ղեկավարի հանդիպումն ադրբեջանցի իր պաշտոնակից Նովրուզ Մամեդովի եւ Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս