Հակակոռուպցիոն դատարանը վերջին 2 ամսում Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ստացել է խուզարկության մոտ 400, խափանման միջոց կիրառելու վերաբերյալ 160-ից ավել միջնորդություն
Հակակոռուպցիոն դատարանը վերջին երկու ամսում Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ստացել է խուզարկության մոտ 400 միջնորդություն, ինչպես նաև՝ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ 160-ից ավել միջնորդություն։ Այս մասին հայտնում են Դատական դեպարտամենտից։
Խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունների մոտ 10%-ն է մերժվել, ինչը նշանակում է, որ մամուլում տարածվող տեղեկատվությունը խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունների մեծ մասը դատարանի կողմից մերժելու մասին իրականությանը չեն համապատասխանում։
Միջնորդությունները վերաբերել են ենթադրյալ կաշառք տալ-ստանալուն, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելուն։
Այս պահին դատարանում առկա են միջնորդություններ, որոնք դեռ քննարկման փուլում են։

