Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով

Ֆասթ Բանկը մեկնարկել է  ագրոպարենային ոլորտին տրամադրվող  վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագիրը։ Բանկը հնարավորություն է տալիս հաճախորդներին ձեռք բերել 1-2 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով գյուղատնտեսական վարկ և մարել այն 7-36 ամսվա ընթացքում։

Ագրոպարենային ոլորտին տրամադրվող գյուղատնտեսական վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը 13.15% է, փաստացի տարեկան տոկոսադրույքը՝ 13.15%-13.95%։ Այնուհանդերձ, կառավարության սուբսիդավորման ծրագիրը նախատեսում է փոխհատուցել վարկի ողջ տոկոսադրույքը, ուստի հաճախորդի կողմից վճարման ենթակա վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի 0%։ Ագրոպարենային ոլորտին տրամադրվող գյուղատնտեսական վարկի համար կարող են դիմել ինչպես ֆիզիկական և իրավաբանական անձինք, այնպես էլ անհատ ձեռնարկատերերը։ Հարկ է նշել, որ վարկային միջոցները պետք է ուղղվեն բացառապես ագրոպարենային ոլորտում գյուղատնտեսական գործունեությանը և ագրովերամշակմանը։

Սուբսիդավորման ծրագիրն իրականացվելու է 2026-2027 թվականներին։

Պետական սուբսիդավորման ծրագրով ագրոպարենային ոլորտին տրամադրվող գյուղատնտեսական վարկի դիմումներն ընդունվում են Ֆասթ Բանկի 24/7 գործող մասնաճյուղերում։ Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Կարդացեք նաև

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930