Վերադարձ հիշողության և պարտականության վայր՝ անջնջելիին հանդիման. Մակրոնի գրառումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում լուսանկար է հրապարակել Հայոց ցեղասպանության հուշահամալիր իր այցից՝ կից կատարելով գրառում։
«Վերադարձ հիշողության և պարտականության այս վայր՝ անջնջելիին հանդիման։ Որպեսզի յուրաքանչյուր անուն արձագանք գտնի և մոռացության չմատնվի։
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը և խլված բազմաթիվ կյանքերը»,–գրել է Ֆրանսիայի նախագահը։
Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ մայիսի 5-ի առավոտյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։



