Ավերելով Ստեփանակերտի եկեղեցին, թշնամին փորձում է հերթական անգամ ստորացնել մեզ. Սա հատուցում է պահանջում. Չալաբյան

Ստեփանակերտի Աստվածածնի Հովանու մայր տաճարը քաղաքի հպարտությունն էր, նրա քրիստոնեական հավատի և ազգային վերազարթոնքի խորհրդանիշը: Այն քաղաքի ուժի կենտրոնն էր, կառուցված էր Սուրբ Զվարթնոցի նմանությամբ և հայոց ավանդական բերդերի ամրությամբ: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման ղեկավար Ավետիք Չալաբյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Պատահական չէ, որ քաղաքը զավթած թշնամական հրոսակների համար այն աչքի փուշ էր, նրա հայ և քրիստոնեական էության մասին ամեն օր հիշեցնող կենդանի վկայություն: Վերջին օրերին նրանք ավերել են այս հոյակերտ տաճարը, որի կառուցման մեջ հազարավոր հայ մարդկանց տաղանդ ու ջանք էր դրվել, որի պատերի մեջ տասնյակ հազարավոր հայ մարդիկ էին աղոթել, հազարները մկրտվել և պսակադրվել:

Ավերելով այն, թշնամին փորձում է հերթական անգամ ստորացնել մեզ, խլել մեր հիշողությունը և մեր պատիվը, մեր կորուստի ցավը դարձնել առավել անտանելի:

Այս գազանային ոճրագործությունը որևէ արդարացում չունի և հատուցում է պահանջում:

Հատուցում, որպեսզի սա շարունակ չկրկնվի մեզ հետ, որպեսզի մեզնից չխլեն ամենաթանկը՝ մեր հույսն ու հավատը: Այդ հատուցումը գալու է, և այն կգա, եթե մենք գիտակցենք, թե մեզ բոլորիս իրականում ինչ է սպառնում, եթե մենք չթոթափենք մեր վախերը, ազատվենք մեր մեջ սողոսկած թշնամու հլու կամակատարներից, համախմբվենք, ու նորից գործենք որպես միասնական ազգ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930