Բաժիններ՝

Լոռիում ջրատարի վթարի հետևանքով հողը սահել է երկաթգծի վրա․ երթևեկությունը դադարեցվել է

Լոռու մարզում՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Փամբակ գյուղի տարածքում գործող գազալցակայանի մոտակայքում, ջրատարի վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով գնացքների շարժը դադարեցվել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

«Վթարի հետևանքով ավազահողային զանգվածը սահել է դեպի երկաթգիծ։ Մոտ 100 գծամետր հատվածը և մոտ 100 խմ հողազանգված լցվել է երկաթգծի կողային հատվածներ, ինչի պատճառով էլ երկաթգծով գնացքների տեղաշարժը դարձել է անհնար»,- գրում է կայքը։

Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչները։

Այս պահին ջրի արտահոսքը ժամանակավորապես դադարեցվել է և իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930