Բաժիններ՝

Opta սուպերհամակարգիչը անվանել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտին

Opta սուպերհամակարգիչը ճշգրտել է իր կանխատեսումները 2025/2026 Չեմպիոնների լիգայի հաղթողի վերաբերյալ՝ քառորդ եզրափակիչ փուլից հետո։ Այս մասին հաղորդում է Opta Analyst-ը:

Չեմպիոնների լիգան հաղթելու հավանականությունը ապրիլի 16-ի դրությամբ՝ ըստ Opta-ի.

  • «Արսենալ» (Անգլիա) – 38.6%
  • «Բավարիա» (Գերմանիա) – 33.3%
  • «Պարի Սեն-Ժերմեն» (Ֆրանսիա) – 19.1%
  • «Ատլետիկո Մադրիդ» (Իսպանիա) – 9%

2025/26 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ՊՍԺ-ն կմրցի «Բավարիայի» հետ, իսկ «Ատլետիկո Մադրիդը»՝ «Արսենալի» հետ։ Կիսաեզրափակչի առաջին խաղերը կկայանան 2026 թվականի ապրիլի 28-ին և 29-ին։ Պատասխան խաղերը՝ մայիսի 5-ին և 6-ին։ Եվրոպայի գլխավոր մրցաշարի եզրափակիչը կկայանա Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, մայիսի 30-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930