Իրանի ԱԳՆ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքների մասին

ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը կարող է հանգեցնել Թեհրանի և Վաշինգտոնի միջև հրադադարի խափանման: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Սա սադրիչ քայլ է, միջազգային իրավունքի տեսակետից՝ անօրինական, և կարող է հանգեցնել հրադադարի խափանման։ Նման դեպքում մեր զինված ուժերը պատրաստ են անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել», – ընդգծել է նա։

Ապրիլի 11-12-ին Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև բանակցությունները ձախողվեցին, քանի որ կողմերը չկարողացան համաձայնության հասնել մի շարք հանգուցային թեմաների շուրջ։ Ապրիլի 13-ից ԱՄՆ-ն շրջափակել է իրանական նավահանգիստները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930