Հայաստանի նոր Սահմանադրության ընդունումը կարևոր է տարածաշրջանում խաղաղության գործում. Ամիրբեկով
Հայաստանի նոր Սահմանադրության ընդունումը կարևոր դեր կխաղա տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում: Չեխիա աշխատանքային այցի շրջանակում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն է հայտնել այս մասին երկրի առաջատար հեռուստաալիքներից մեկին՝ CNN Prima News-ին տված հարցազրույցի ժամանակ։
Պատասխանելով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցին՝ Ամիրբեկովը խոսել է ձեռք բերված պայմանավորվածությունների և կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։
Նրա խոսքով՝ Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչպես նաև Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն կարևոր դեր կխաղան երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար և, որպես հետևանք, տարածաշրջանում երկարաժամկետ և անդառնալի խաղաղության ապահովման գործում։



