Երեկ ես զգում էի բոլորի աջակցությունը. այս գործընթացը քաղաքական բնույթ է կրում. Գոհար Ղումաշյան

Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը։

Վերջինիս աջակիցներն այս պահին դատարանի բակում են։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը, ով երեկ բերման էր ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտե, ևս դատարանի բակում է։ Նա շնորհակալություն հայտնեց աջակիցներին՝ երեկ իր կողքին գտնվելու համար և նշեց, որ այս գործընթացը քաղաքական բնույթ է կրում.

«Դատարանի կողմից ներկայացված փաստարկներն անհիմն էին։ Երեկ, երբ տուն գնացի, ուսումնասիրեցի լրատվամիջոցներում առկա իրարանցումը, երևում է, որ իշխանականները խառնվել են իրար։ Սա նշանակում է, որ մեր կողմից կազմակերպված հանրահավաքը իրենց վրա շատ ծանր է նստել»։

Հավաքված քաղաքացիները ծափահարություններով համաձայնեցին Ղումաշյանի խոսքերին։

Նա հավելեց՝ քննիչները մինչև դատական նիստի ավարտը չկարողացան բերել գեթ մեկ փաստարկ, որի հիման վրա իրենց կողմից ներկայացված միջնորդությունը կբավարարվեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930