«Ու այս տեսարանը ապրիլի 24-ին ձեզ կհրամցնեն որպես Մեծ Եղեռնի հուշահամալիրի վերականգնում»․ Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի «վերականգնման» հետևանքով խեղվել ու աղճատվել է հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը, շեշտում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։

Հուշահամալիրին հասցված վնասի համար անհրաժեշտ է քրեական գործ հարուցել, սակայն Հայկ Դեմոյանը հարց է բարձրացնում՝ այսօր Հայաստանում կա՞ արդյոք դատավոր կամ դատախազ, որ պատիվ ու արժանապատվություն կունենա ու ընթացք կտա այդ քրեական գործին։

«… Ու այս տեսարանը ապրիլի 24-ին ձեզ կհրամցնեն որպես Մեծ Եղեռնի հուշահամալիրի վերականգնում: Ու կասեն, որ ստում էիք՝ ասելով, թե իբր հուշահամալիրի Հավերժության տաճարի արտաքին երեսպատման բնօրինակ սալաքարերի մեկ երրորդը վերածվել է խճազանգվածի: Նախագծով արձանագրված ապամոնտաժման ու վերատեղադրման փոխարեն հուշահամալիրի այս մասում կտեսնենք երեք տարբեր երանգներով արտաքին երեսպատում: Ու կլծվեն վարձու գրչակները, ֆեյքերն ու սուտի ակադեմիականները՝ այս տեսարանը հիմնավորելու ու արդարացնելու համար:

Այս տեսարանը ստացվել է քրեական պատասխանատվության ենթակա գործողության արդյունքում: Փաստերն ու ապացույցներն անհամեմատ շատ են ու անհերքելի:

Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը:

Հայաստանում կա՞ արդյոք դատավոր կամ դատախազ, որ պատիվ ու արժանապատվություն կունենա ու ընթացք կտա այդ քրեական գործին…»,- գրել է Հայկ Դեմոյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930