Բաժիններ՝

ԵՄ-ն ավելացրել է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումն Իրանի դեմ պատերազմի ֆոնին. Financial Times

Եվրամիությունն ավելացրել է ռուսական հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ներմուծումը Մերձավոր Արևելքում էներգետիկ ճգնաժամի ֆոնին: Այս մասին հաղորդում է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով Kpler վերլուծական ընկերությանը:

Ըստ ընկերության տվյալների՝ 2026 թ. առաջին եռամսյակում ռուսաստանյան «Յամալ ՀԲԳ» նախագծից Եվրամիության երկրներ մատակարարումները նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ աճել են 17%-ով՝ հասնելով 5 միլիոն տոննայի, որից 1,8 միլիոն տոննան ներմուծվել է մարտին:

Գերմանական Urgewald բնապահպանական և իրավապաշտպան կազմակերպության հաշվարկների համաձայն՝ ԵՄ պետությունները հունվար-մարտ ամիսներին «Յամալ ՀԲԳ»-ից մոտավորապես 2,88 միլիարդ եվրոյի գազ են գնել: Ռուսական ՀԲԳ-ի վրա Եվրամիության ծախսերի աճը պայմանավորված է մարտին գազի գնի կտրուկ աճով: Մարտին Եվրոպայում գազի միջին գինը մեկ մեգավատ/ժամի համար կազմել է 52,87 եվրո՝ հունվար և փետրվար ամիսների 35 եվրոյի դիմաց:

Չնայած դրան, «եվրոպացի գնորդները ցանկություն չունեն դադարեցնել ռուսական ՀԲԳ-ի գնումները», կարծում է Urgewald-ի փորձագետ Սեբաստիան Ռյոտերսը: «Յամալ ՀԲԳ»-ն ապահովում է ԵՄ երկրներ ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծման մեծ մասը: Հունվարից մինչև մարտ այդ երկրներին բաժին է ընկել մատակարարումների 97%-ը։ 2025 թ. այդ նույն ժամանակահատվածում ԵՄ-ի մատակարարումների բաժինը կազմել է 87%: Մնացած խմբաքանակներն ուղարկվել են Ասիա:

Ռուսաստանից գազի ներմուծման աճը գրանցվել է Կատարից ՀԲԳ-ի մատակարարումների կրճատման ֆոնին՝ տեղի էներգետիկ ենթակառուցվածքների վրա իրանական հարվածների և Հորմուզի նեղուցի փակման պատճառով: Սա վկայում է այն մասին, որ «Յամալ ՀԲԳ»-ն օգուտ է ստացել Մերձավոր Արևելքի ճգնաժամի հետ կապված գազի գնի կտրուկ բարձրացումից, գրում է FT-ն:

Հրատարակությունը, սակայն, նշում է, որ, չնայած իրավիճակին, Բրյուսելը ​​մտադիր չէ վերանայել Ռուսաստանից ՀԲԳ-ի մատակարարումների նկատմամբ արգելքը, որն ուժի մեջ է մտնելու 2027 թ. հունվարից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930