Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ամփոփել է Թրամփի հետ հանդիպումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ակնհայտորեն հիասթափված է» ՆԱՏՕ-ի շատ դաշնակիցներից՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմին իր ցանկալի չափով չաջակցելու համար։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն այս մասին հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո։

Ռուտտեն հանդիպումը բնութագրել է որպես «երկու լավ ընկերների» միջև անկեղծ և բաց քննարկում։

Նա նշել է, որ Թրամփին նշել է, որ շատ եվրոպական երկրներ օգնություն են ցուցաբերել այլ ձևերով, այդ թվում՝ լոգիստիկ աջակցությամբ, թռիչքներով և բազաներով։

Ռուտտեն հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն դեռևս քննարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը։ «Ինչպես ասացի, անկասկած հիասթափություն կա, բայց միևնույն ժամանակ նա ուշադիր լսեց իմ փաստարկները», – ասել է Ռուտտեն։

Նա հավելել է, որ Եվրոպայի մեծ մասը աջակցում է նախագահին Իրանի «քաոս արտահանելու» կարողությունը վերացնելու հարցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930