Թրամփի ուղու վերաբերյալ հոդվածներ գրելու փոխարեն, Մնացականյանը թերևս հանրությանը պետք է ներկայացնի 44-օրյա պատերազմին նախորդած իր նախարարական շրջանի պատկերը. Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Թելեգրամի իր ալիքում անդրադարձել է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Evnreport-ում հրապարակված հոդվածին, որը վերաբերում է Թրամփի ուղուն:

«Մնացականյանը հոդվածում Թրամպի ուղու վերաբերյալ գրել է, օրինակ, այսպիսի մի բան. «Հայաստանում շրջանառվող հանրային քննարկումները ինչպես սահմանափակ են, այնպես էլ ոչ ճիշտ ուղղվածություն ունեն»:

Հետաքրքիր չէ, թե ինչ է գրել Զոհրաբ Մնացականյանը որպես շարունակություն: Իսկ ի՞նչ պետք է գրի մի արտգործնախարար, որի գործունեության «արդյունքը» եղել է 44-օրյա պատերազմը: Դեռ պարզ չէ, թե ինչն է եղել պատերազմի ընթացքում նրա գործունեության արդյունքը: Պարզ չէ նաեւ, թե ինչո՞ւ պատերազմից հետո հանկարծ «անհամաձայնություն» եղավ Փաշինյանի ու Մնացականյանի միջեւ, երբ Փաշինյանը հայտարարել էր, թե Շուշիի թեման միշտ եղել է բանակցություններում, իսկ այդ ժամանակ Հայաստանի ԱԳՆ խոսնակը՝ անկասկած ոչ առանց Մնացականյանի հետ համաձայնեցման, ասել էր, թե Շուշիի թեմա չի շոշափվել բանակցության ընթացքում: Դրանից կարճ ժամանակ անց Մնացականյանը եղավ պաշտոնանկ:

Ներկայումս Թրամպի ուղու վերաբերյալ հոդվածներ գրելու փոխարեն, Զոհրաբ Մնացականյանը թերեւս հանրությանը պետք է ներկայացնի 44-օրյա պատերազմին նախորդած իր նախարարական շրջանի պատկերը, բացատրի, թե ի՞նչ սխալ կամ կիսատ արվեց, որ իրավիճակը հասավ պատերազմի, ու նաեւ ներկայացնի, թե ինչ էր արվում պատերազմի ընթացքում ու դրանից հետո՝ մինչեւ իր պաշտոնանկությունը:

Երբ Զոհրաբ Մնացականյանը այդ ամենի մասին հանգամանալից կխոսի, կներկայացնի այդ ամենը ու կպատասխանի հանրային հետաքրքրություն ներկայացննող հարցերին, դրանից հետո կարող է հոդվածներ գրել Թրամպի ուղու եւ այլնի մասին, որքան սիրտը կուզի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930