Բաժիններ՝

Վենսը Բուդապեշտում հանդիպել է Հունգարիայի վարչապետին՝ երկրում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկօրյա այցով ժամանել է Բուդապեշտ, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, ինչպես նաև մասնակցությունը հունգարաամերիկյան բարեկամության օրվան նվիրված հանրահավաքի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Նախքան երկկողմ հանդիպումը լրագրողների առջև շփման ժամանակ Օրբանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ փոխնախագահին այցի համար՝ «հատկապես համաշխարհային քաղաքականության համար նման լարված պահի»:

Վենսն իր հերթին շեշտել է ԱՄՆ-ի և Հունգարիայի բարեկամության կարևորությունը և նախագահ Դոնալդ Թրամփի սերը փոխանցել Օրբանին:

«Հունգարիայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններն ու բարեկամությունը մեզ համար շատ կարևոր են՝ մասամբ այն պատճառով, որ մենք սիրում ենք հունգար ժողովրդին և այս հրաշալի ազգին ու մշակույթը, բայց մասամբ էլ այն պատճառով, որ (ԱՄՆ) նախագահը սիրում է ձեզ, և ես՝ նույնպես, որովհետև դուք շատ կարևոր մասն եք կազմում այն ​​ամենի, ինչը Եվրոպան դարձրել է ուժեղ և բարգավաճ», – ասել է Ջեյ Դի Վենսը:

ԱՄՆ փոխնախագահի այցը տեղի է ունենում ապրիլի 12-ին Հունգարիայում նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ՝ ի նշան աջակցույթան Օրբանին, որը Հունգարիան կառավարում է 2010 թվականից:

Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն Facebook-ում գրել է, որ վերջին անգամ ԱՄՆ փոխնախագահը Հունգարիա է այցելել 35 տարի առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930